ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առարկություններ ու բացատրություններ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» թիվ 12/1 որոշման վերաբերյալ
Անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց մատուցված ծառայություններում արձանագրված խախտումների վերաբերյալ. Համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 24.03.2014թ. N 9/1 որոշմամբ հաստատված «ՀՀ առողջապահության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետի, «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված և ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության 2012թ. պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից օգտված անձանց վերաբերյալ տեղեկատվական բազաների համադրման, բժշկական հաստատություններում և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գրասենյակներից (այսուհետ` ՍԾՏԳ) ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտման 72 դեպք` 25,039.8 հազ. դրամ գումարով»: Հաշվետվության մեջ թվարկվում են այն կենտրոնները, որտեղ հայտնաբերվել են նշված խախտումները:
Նշվում է նաև, որ «36.00 և ավելի միավոր ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի իրականացման գործում հայտնաբերված խախտումները վկայում են ծրագրի շրջանակներում գործող տարբեր շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության բացակայության մասին, որի արդյունքում միայն ընտրանքով ընդգրկված 6 բժշկական հաստատությունների կողմից 25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցները օգտագործվել են ոչ նպատակային: Ավելին, ծրագիրը պարունակում է ռիսկեր` կապված ՍԾՏԳ-ների կողմից տեղեկանքների տրամադրման գործառույթների իրականացման հետ»:
Առողջապահության նախարարության համար ընդունելի չեն արված ձևակերպումները, քանի որ դրանց համաձայն «բժշկական հաստատությունների կողմից 25,039.8 հազ. դրամի պետական բյուջեի միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային»: Մինչդեռ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված սույն խախտումները և դրանց հետևանքով անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերը պայմանավորված են ոչ թե առողջապահության նախարարության աշխատակազմի կամ համակարգի բուժհաստատությունների թերացմամբ, այլ անվճար բուժօգնության իրավունքը հավաստող փաստաթղթերը լրացնող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների թերի աշխատանքով:
Բժշկական հաստատություններն անվճար բուժօգնության իրավունքը հաստատող փաստաթղթեր են ստանում ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների, այլև պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և պետական այլ մարմինների կողմից և մինչև էլեկտրոնային առողջապահության ներդրումը, գործնականում, հնարավոր չէ վերահսկել ստացվող բոլոր փաստաթղթերի իսկությունը: ՀՀ վարչապետի մոտ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացուցիչների հետ կայացած քննարկման արդյունքում որոշվել է մինչև էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգի ներդրումը ՀՀ առողջապահության նախարարությանը հնարավորություն ընձեռել էլեկտրոնային եղանակով ծանոթանալ «Ընտանեկան նպաստ» ծրագրի շահառուների ցանկին, սակայն դա խնդրին մասնակի լուծում կտա:
17.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







